Սասուն Միքայելյանն ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի իր ազգականը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տևական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին և ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռևս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը՝ Սարդուր Թևոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց առաջադրվել է համայնքապետի թեկնածու։
Թեկնածուներից երկուսը՝ ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, դատվածություն են ունեցել․ առաջինը՝ անօրինական հրազեն պահելու և օգտագործելու մեղադրանքով, երկրորդը՝ սպանության փորձի։ Նրանք ևս առաջադրվել են ընդդեմ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի, ով, ի դեպ, երեկ վերջին պահին է առաջադրել թեկնածությունը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: