
«Գիշերային այցելուն» հայտնաբերվել է

Օգոստոսի 26-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի և խնդրել, որ ոստիկան մոտենա:
Ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ անհայտ անձը շուրջ մեկ շաբաթ է՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին գալիս է իրենց տնամերձ հողամաս և լույս գցում տան ու հողամասի վրա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «գիշերային այցելուն» համագյուղացի 29-ամյա մի տղամարդ է: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտ չորս օր առաջ երեկոյան առաջին հարկի պատուհանը բացել ու մտել է որպես պահեստարան շահագործվող շինություն և փորձել գողանալ աշխատանքային գործիքներ գողանալ, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Պարզվել է նաև, որ նա փետրվարին համագյուղացու հետ շինարարական աշխատանքներ կատարելիս, նրա տանը կից չցանկապատված տարածքից գործիքներ է գողացել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: