Իսպանիայում տղամարդը մահացել է ցլավազքի ընթացքում
Ցլավազքի ընթացքում մի տղամարդ է զոհվել Իսպանիայի Կաստիլիա Լեոնի ինքնավար մարզում: Այդ մասին հայտնել է Periodico թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի առավոտյան Կուելյար քաղաքում (Սեգովիայի մունիցիպալիտետ) ցլավազքի ընթացքում (այդ վազքերն Իսպանիայում հայտնի են որպես Էնսիեռոս): Նշվում է, որ 62-ամյա տղամարդը մահացել է ցլի կոտոշահարման հետեւանքով ստացած վերքերից:
Հրատարակության տվյալներով՝ ցուլը տղամարդուն հարված է հասցրել պարանոցին եւ կրծքավանդակին: Ինչպես գրում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, եւս երկու մարդ վերքեր է ստացել: Տեղի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել պատահարի կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: