Բաժիններ՝

«Ես ինձանից շատ բան եմ ներդրել գլխավոր հերոսուհու մեջ». Կատրին Դենյով

Կատրին Դենյովը, որը խաղացել է ճապոնացի Հիրոկաձու Կորեեդայի «Ճշմարտությունը» ֆիլմում, խոստովանել է, որ իր հերոսն ու իր ճակատագիրը շատ նման են իրեն: Այդ մասին նա պատմել է կինոնկարի պրեմիերայի կապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսում:

«Ես ինձանից շատ բան եմ ներդրել գլխավոր հերոսուհու մեջ: Այն պիեսով ոգեշնչված սցենարը, որը գործողությունը ծավալվում է դերասանուհու գրիմարարի աշխատանոցում, ստեղծվել է մեր՝ դերասաններիս օգնությամբ՝ Փարիզում, Կաննում, Ճապոնիայում: Մեզանից յուրաքանչյուրը մի քիչ պատմել է իր մասին»,- անկեղծացել է Դենյովը:

75-ամյա դերասանուհին մարմնավորում է կինոդեւայի, որին հավանում է հանրությունը: Նրա հուշագրությունների թողարկման առթիվ ժամանում է ամուսնու հետ Ամերիկայում բնակվող դուստրը: Որպես Դենյովի խաղընկերներ հանդես են եկել նրա հայրենակցուհի Ժուլիետ Բինոշը եւ ամերիկացի դերասան Իթան Հոուքը: Անցյալ տարի Կաննի փառատոնում հաղթածի («Խանութի գողիկները» ժապավենը) կինոնկարը ջերմորեն Է ընդունվել քննադատության եւ հանրության կողմից:

Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսը, ինչպես պաշտոնապես անվանում են Վենետիկի կինոփառատոնը, կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը: Հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոնկար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս