Բաժիններ՝

10 բան, որոնց բժիշկներն ուզում են մարդկանց հասու դարձնել իրենց մարմնի մասին

1. Ականջում եղած ծծումբը սարսափելի չէ

Պետք չէ ջանալ, որ այն հեռացնեք: Մարդիկ շատ ավելի մեծ վնաս են հասցնում ականջի փայտիկներով ու, առավել ևս՝ ականջները մաքրելու` ինքնուրույն մշակած մեթոդներով: Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել ծծումբը, դիմեք մասնագետի:

2. Տիկնայք, չի կարելի օճառն ու նման այլ մաքրող միջոցներ օգտագործել հեշտոցի ներսում

Այնտեղ рН-ի շատ նուրբ բալանս կա, և այդպես վարվելով` կարելի է սնկային ինֆեկցիա վաստակել: Սեռական օրգանները լվացեք միայն արտաքինից:

3. Երկար մի զսպեք զուգարան գնալու ցանկությունը

Երբ միզածորանը ձգվում է, դա կարող է վնասել նրա մկաններին ու արդյունքում՝ հանգեցնել մեզը պահելու անկարողության:

4. Ականջակալների մեջ բարձր երաժշտություն մի միացրեք

Մեծ է հավանականությունը, որ դուք կվնասեք ձեր լսողությունը: Այն չի վերականգնվում, և դուք ռիսկի եք դիմում ականջներում զնգոց ու ձայների նկատմամբ զգայունություն վաստակել:

5. Օրական երկու անգամ մաքրեք ատամները երկու րոպե տևողությամբ

Այդպես դուք հետագայում բավականաչափ գումար կտնտեսեք:

6. Երբ դուք պատրաստվում եք հետազոտության համար արյուն հանձնել, շատ ջուր խմեք ու տաք պահեք ձեզ:

Դա երակներն ավելի տեսանելի կդարձնի

7. Առողջության համար ամենագլխավոր կանոնները հետևյալներն են` չծխել, մարզվել ու չհուզվել

8. Եթե խոսում ենք մարդկային կյանքեր փրկելու մասին, ձեռքերը լվանալն ամենակարևոր բժշկական գործողությունն է:

Մեր դարաշրջանում, երբ կայուն իմունիտետ են ձեռք բերում հիվանդությունների նկատմամբ, օճառն ու տաք ջուրը միշտ արդիական են:

9. Բժշկի դիմելը երբեք ամոթ չէ

Եթե տղամարդը էակուլյացիա է ունենում արյան տեսքով, դա կարող է շագանակագեղձի քաղցկեղի վաղ նշան լինել: Եթե արյուն կա մեզի մեջ, դա կարող է միզածորանի քաղցկեղի մասին վկայել: Կեղտի մեջ արյունն աղիների քաղցկեղի նշան կարող է լինել, իսկ չլավացող վերքերը նույնպես բժշկի դիմելու առիթ են:

10. Մի դադարեցրեք նշանակված դեղերն ընդունել, հենց որ ձեզ լավ եք զգում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս