Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2020»-ի անցկացման վայրը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի անցկացման քաղաքը եւ ամսաթվերը կհայտարարվեն օգոստոսի 30-ին: Այդ մասին հայտնել է Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի 2020 թվականի մայիսին Նիդեռլանդների Թագավորությունում: Մրցույթի անցկացման իրավունքը Նիդեռլանդներն ստացել է 2019 թվականի մրցույթում իր ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի՝ Arcade երգով հաղթելուց հետո, որը տեղի է ունեցել Թել Ավիվում:

Սկզբնապես «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքի համար մրցում էին երկրի մի քանի քաղաքներ, սակայն «եզրափակիչում» հայտնվեցին միայն երկուսը: Այսօրվա դրությամբ ԵՀՄ-ն քննարկում է շոուն Ռոտերդամում կամ Մաաստրիխտում կազմակերպելու հնարավորությունը:

Ավելի վաղ դրանցից ոչ մեկում Նիդեռլանդները «Եվրատեսիլ» չի անցկացրել: Երկրպագուների պորտալներում կատարված հարցումների համաձայն, ամենայն հավանականությամբ, շոուի մայրաքաղաք կհայտարարվի Ռոտերդամը. այն ավելի մեծ է եւ ավելի լավ հարթակ ունի, գրում է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031