
16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը

Արցախում, օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողը պարզել է, որ օգոստոսի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2 շենքի մոտ մայրաքաղաքի բնակիչ, 11-ամյա Ա. Շ-ն կպչուն ժապավենով կապկպել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 16-ամյա Ա. Մ-ի աջ ոտքը հողի մեջ ամրացրած երկաթյա ձողին եւ հրել մի քանի անգամ, իսկ ներկա գտնվողներ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Ն. Դ-ն եւ 16-ամյա Ս. Ա-ն մի քանի անգամ հարվածներ են հասցրել եւ հրել Ա.Մ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ա. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: