
Huawei-ը ներկայացրել է Ascend 910 պրոցեսորը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով

Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել է Ascend 910 պրոցեսորը, որը հանդերձած է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նրա տվյալներով՝ Ascend 910-ի ստեղծումը «ընկերության գործունեության ընդլայնումն է արհեստական ինտելեկտի սեկտորում», ինչպես նաեւ «քայլ՝ Միացյալ Նահանգների կողմից ճնշման պայմաններում սեփական պրոցեսորների մշակման բնագավառում»:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը սեւ ցուցակում է ներառել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: