«1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան». Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եսայանը, անդրարդառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․
«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։
Այս տիպերի՝ երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելն ու միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտելու խնդրելը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեցին նախորդ դարասկիզբ։ «Քուրդիստանի բանվորական կուղակցությունն» (ՔԲԿ-PKK) ու ԺԴԿ-ն Դաշնակներից ու Հնչակներից ավելին են, բայց պակաս չեն», – գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։
ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում իստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:
«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգար։
1915թ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք այսօր ևս կան»:
Latin Amerika’daki bütün temaslarımızda yalnızca Türkiye’deki demokrasi güçleriyle dayanışma istedik.
Bu açık bir iftira.
İdiianı ispatlamazsan müfterisin Markar.24 Nisan 1915’te tutuklanacak Ermenileri listeleyen Talat Paşa işbirlikçisi Ermeniler vardı.
Yazık ki bugün de var https://t.co/t7nmEb1x7o— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) August 22, 2019