
Տավուշում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է. բոլոր 11 վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: