Հարավային Կորեայում Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց աժիոտաժի
Կորեայի Հանրապետությունում օգոստոսի 23-ին Samsung-ի Galaxy Note 10 նոր սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց իրարանցման: Դիլերների խանութներում հաճախորդների մեծ ներհոսք չի դիտվում: Այս մասին Սեուլից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Նման ենտրոններից մեկի տնօրեն Կիմ Ան Սանի խոսքով՝ նոր սմարօֆոնը ձեռք բերել ցանկացողների մեծամասնույթունը վաղօրոք են դար արել՝ օգտվելով նախապատվերի հնարավորությունից, եւ սմարթֆոնն արդեն ստացել են փոստով:
«Դրա նախապատվեր ձեւակերպած հաճախորդներն ստացել են միացման զեղչ եւ նվերներ, այդ թվում՝ Galaxy Watch անսմարթ-ժամացույցներ:Նաեւ հնարավորույթուն է եղել նախորդ սերդնի Note 9 սմարթֆոնը շահավետ կերպով փոխարինել նոր մոդելով»,- ասել է նա:
Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսել է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Galaxy Note 10-ն օգոստոսի 23-ից հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայում: Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել:
«Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել Է 2018 թվականին»,- նշվում է հաղորդագրության մեջ: 6,3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որն ապահովում է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ: