Բաժիններ՝

ԱՄՆ-ում 7 մարդ է հոսպիտալացվել A321-ի վթարային վայրէջքի հետո

Hawaiian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ծխոտման պատճառով վթարային վայրէջք է կատարել Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում, յոթ ուղեւոր հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է Hawaii News Now-ը:

Airbus 321-ը կալիֆոռնիական Օքլենդից չվերթ էր իրականացնում դեպի Հավայան կղզիներ: Օդանավում եղել են 184 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամները: Ժամանումից 20 րոպե առաջ ծուխ է հայտնվել հանրանավի սրահում եւ բեռների հատվածամասում: Վայրէջքից հետո մարդկանց տարհանել են վթարային սանդուղքներով:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հինգ մեծահասակների եւ երկու երեխայի տեղափոխել են հիվանդանոց, նրանց մոտ ծխահարման նշաններ են հայտնաբերվել:

Նախնական տվյալներով նրանց վիճակը վտանգ չի ներկայացնում: Ծխի աղբյուրը կամ բռնկման օջախ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս