Բաժիններ՝

 «Ինձ դուր չի գալիս VAR-ը: Բայց դրա շնորհիվ ես կվաստակեմ ավելի շատ 11-մետրանոցներ». Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է ֆուտբոլում VAR համակարգի օգտագործման վերաբերյալ իր տեսակետով:

«Ինձ դուր չի գալիս VAR-ը, իմ պատասխանը միշտ նույնն է: Ինձ դուր չի գալիս այդ համակարգը: Ես սիրում եմ ֆուտբոլը այնպես, ինչպես կա`մրցավարների սխալներով և երբեմն էլ՝ խաղացողների ագրեսիվությամբ:

Խաղացողներին վտանգավոր խաղից պաշտպանելը լավ է, բայց դա, իմ կարծիքով, VAR-ի օգտագործման միակ պատճառն է:

Անձամբ ես ֆուտբոլը ընդունում եմ մրցավարների և ֆուտբոլիստների սխալներով, ինչպես նաև մնացած բոլոր բաներով: Սա թույլ է տալիս նրան լինել այսքան հետաքրքիր:

Ինչ վերաբերում է VAR-ի ազդեցությանը, ապա դրա շնորհիվ ես կվաստակեմ ավելի շատ 11-մետրանոցներ: Իմ հանդեպ խախտումները ավելի շատ կարձանագրվեն, կտեսնեք»,- ասել է Սալահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս