Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկում 2:1 հաշվով հաղթանակով ավարտեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի հետ հանդիպումը: Հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

«Արարատ-Արմենիա» ակումբը հանդիպումը սկսեց ավելի վստահ և վտանգավոր գրոհներով, որի արդյունքն էլ երկար սպասեցնել չտվեց: Արդեն 22-րդ րոպեին Պաշովի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիման:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գնդակ հեղինակեց Դանել Սինանին: Հայկական ակումբը կարողացավ հաղթանակ կորզել մրցավարի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս