Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք: