«Բարսելոնան» կարող է պատժել Դեմբելեին
«Բարսելոնան» կարող է տուգանել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին՝ «Ատլետիկի» հետ խաղից հետո (0:1) բուժզննում անցնելուց հրաժարվելու համար, հայտնում է Sport.es-ը:
Եթե հաստատվի, որ 22-ամյա ֆուտբոլիստը դիտավորյալ թաքցրել է իր վնասվածքը բժշկական անձնակազմից, ապա դա կդիտվի որպես լուրջ խախտում՝ Լա Լիգիայի ասոցիացիայի (AFE) կանոնների համաձայն:
Այս դեպքում Դեմբելեն կհեռացվի թիմից 11-30 օր ժամկետով՝ առանց աշխատավարձի, ինչի արդյունքում խաղացողը կկորցնի 360 հազարից մինչև 1 միլիոն եվրո:
Նույնիսկ, եթե ֆրանսիացին խաղերից չհեռացվի, նա կարող է տուգանվել 215 հազար եվրոյով, իսկ իր կողմից լուրջ խախտման հաստատման դեպքում՝ գումարը կարող է ավելանալ մինչև նրա ամսական աշխատավարձի 25 տոկոսը:
Երկուշաբթի օրը անցկացված բժշկական զննումից հետո պարզվել է, որ Դեմբելեն ձախ ազդրի երկկողմանի վնասվածք է ստացել: Վերականգնումը կարող է տևել 5 շաբաթ:
Սիրարփի Աղաբաբյան