Բաժիններ՝

Մանջուկիչը՝ Մեսսիի, Սուարեսի և Դեմբելեի փոխարե՞ն

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում:

Goal.com-ի տեղեկություններով, «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում 33-ամյա խաղացողի նկատմամբ: Կատալոնացիներն ակնկալում են, որ խորվաթը կկարողանա ուժեղացնել հարձակման գիծը այս իրավիճակում, երբ վնասվածքներ ունեն Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Ուսման Դեմբելեն:

Բացի այդ, «Յուվենթուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ձախ եզրային պաշտպան Խուան Միրանդայի ծառայություններով: Նա կարող է ևս դառնալ Մանջուկիչի տրանսֆերի մաս:

Կողմերը բանակցում են, բայց դեռևս ոչ մի պաշտոնական որոշում չի կայացվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031