
Ատոմ Ջանջուղազյանը հերքում է, որ բյուջեի գումարները որպես ավանդ դրվել են բանկերում

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հերքում է, որ բյուջեի գումարները որպես ավանդ դրվել են բանկերում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը տարակուսանք հայտնեց հարցից, թե 53 մլրդ դրամ ավանդ դնելու ծրագիր է իրականացվել:
«Ես չգիտեմ, թե ինչ ծրագիր եք ասում»,- ասաց նախարարը:
Ա.Ջանջուղազյանի հավաստմամբ՝ պետական բյուջեի միջոցները պահվում են միայն ԿԲ-ում, որևէ այլ բանկում չեն պահվում: