Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը
Ֆորտ Բրեգանսոնում ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Այս մասին հայտնում է Rg.ru-ն: Նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և այլն: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Երկու նախագահների հանդիպման ու բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է.
«Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի մասին՝ անդրադառնալով թե՛ սահմանադրական կոմիտեի ձևավորմանը, թե՛ կարգավորման հեռանկարներին, թե՛ փախստականների վերադարձին: Անդրադարձ է կատարվել նաև բազմաթիվ այլ տարածաշրջանային խնդիրների՝ Բալկաններ, Ղարաբաղ, զրուցել են նաև կլիմայի մասին: Ընդհանուր առմամբ բանակցությունները դրական են եղել»: