Թրամփի վարչակազմը ցանկանում էր տարեկան 600 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի համար. WP
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները դիտարկում էին Դանիայի կառավարությանը տարեկան 600 միլիոն դոլարի չափով վճարում առաջարկելու հնարավորությունը՝ Գրենլանդիայի Ինքնավարության անժամկետ տիրակալության հանձնելու դիմաց: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հրատարակության զրուցակիցները, որոնք ծանոթ են կղզու գնման շուրջը բանակցությունների ընթացքին, չեն ճշտել, թե ինչ ժամանակի ընթացքում Էին պլանավորված վճարումները: Գումարը սահմանվել էր՝ ելնելով ինքնավարությունը պահելու համար Կոպենհագենի տարեկան ծախսերից: 2017 թվականին Դանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստան Ենսենը (պաշտոնավարել է 2016 թվականից մնչեւ 2019 թվականի հունիսը) ծախսերի այդ հոդվածը գնահատել է տարեկան 4,3 միլիարդ կրոն, ինչը մոտավորապես համապատասխանում է թերթի աղբյուրների հրապարակած թվին:
Դանիային գործարքի ստորագրմանը խթանելու համար ամերիկացի պաշտոնյաները քննարկել են միանվագ լրացուցիչ խոշոր վճարում սկանդինավյան թագավորության գանձարան: Գործարքի այդ մասի գումարը չի ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: