Բաժիններ՝

Արգենտինահայերի կոչը. «Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ»

«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով  պաշտոնից հեռացվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս պահին քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես իրականացնում են Մարդինի, Վանի և Դիարքբեքիրի նահանգապետները: Նրանք նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Հայկական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Էրդողանի կառավարությունն ապօրինաբար է աշխատանքից հեռացրել քրդամետ կուսակցության քաղաքապետներին։ Այս պետությունը  կիրառում է  այն տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Հայոց ցեղասպանության տարիներին։  Պետությունն այժմ փորձում է հարված հասցնել երկրում կարևոր դեր ունեցող ձախակողմյան ուժերին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժին»։

Նշվում է նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել ազգային փոքրամասնություններնին:

«Եթե նախկինում հայերն էին, ապա հիմա այդ վիճակի մեջ քրդերն են ընկել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս