
Խամենեին պահանջել է լուծել նավթային եկամուտներից Թեհրանի կախվածության հարցը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության հարցը:
Հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն է»:
«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել է երկրի զարգացմանը»,- ասել է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: