Բաժիններ՝

ԱՄՆ-ը մերժել է Ջոնսոնի կնոջն այցագիր տալ Սոմալիլենդ նրա այցելության պատճառով. Daily Mail

ԱՄՆ-ը մերժել է այցագիր տրամադրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կնոջը՝ Քերի Սիմոնդսին: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:

Թագավորությունում կառավարող Պահպանողական կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի գծով նախկին տնօրենը, հրատարակության տվյալներով, ամերիկյան այցագիր ստանալու դիմում էր ներկայացրել ԱՄՆ-ում բազավորված Oceana բարեգործական բնապահպանական կազմակերպությունում աշխատելու նպատակով, սակայն իշխանությունները նրա դիմումը մերժել են 2018 թվականին Սոմալիլենդ պետություն նրա այցելության կապակցությամբ, որը ինքնահռչակվել է 1991 թվականին:

Այդ ուղեւորության ժամանակ Սիմոնդսը հանդիպում է ունեցել դրա ղեկավար Մուսե Բիխի Աբդիի հետ եւ քննարկել կանանց իրավունքների եւ համաշխարհային օվկիանոսի աղտոտման հարցերը:

Մեծ Բրիտանիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն Սոմալիլենդի հետ, սակայն Ֆորին օֆիսը բրիտանացիներին նախազգուշացնում է ինչպես Սոմալի, այնպես էլ Սոմալիլենդ այցելելու մասին: Իսկ ԱՄՆ-ը այդ կազմավորումը չի ճանաչում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը կարող է մերժել այցագրի տրամադրումն այն անձանց, ովքեր 2011 թվականի մարտից այցելել են Իրան, Սիրիա, Սուդան, Լիբիա, Սոմալի եւ Եմեն:

Այցագրի հետ կապված իրադրությունը բարդանում է նրանով, որ Սիմոնդսը չի կարող պաշտոնապես օժանդակություն խնդրել վարչապետի դիվանատնից այն ստանալու հարցում, քանի որ նա ամուսնացած չէ Ջոնսոնի հետ, որն առաջվա պես օրինական ամուսնության մեջ է Մարինա Ուիլերի հետ: Ջոնսոնը եւ Ուիլերը, որոնք ամուսնացած են 25 տարի եւ չորս զավակ ունեն, բաժանության մասին հայտարարել են 2018 թվականի սեպտեմբերին: Նրանց բաժանության պատճառը, The Sun տաբլոիդի տեղեկության համաձայն, դարձել Է Ջոնսոնի դավաճանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս