Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը

Երեկ մեր հրապարակմանն ի պատասխան՝ «Մրցակցության պաշտպանության պատասխանատուները մեկ անձից գնում են իրականացրել», Հանձնաժողովից տեղեկացրին, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գնումների պլանը հաստատված է եղել դեռևս 2019 թվականի հունվարին և սահմանված կարգով հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգի www.gnumner.am կայքում: Գնումն իրականացվել է «Մեկ անձից» գնման ձևով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, այն է՝ գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (1 մլն ՀՀ դրամը):

ՏՄՊՊ-ն հարկ է համարում նաև ընդգծել, որ Հանձնաժողովը սահմանված կարգով գնային հարցում է կատարել թվով 3 ընկերությունների, որի արդյունքում ապրանքի մատակարարման պայմանագիր է կնքվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ:

Ամեն դեպքում, իրական մրցակցություն ապահովելու համար, թերևս, ճիշտ կլիներ անկախ գնային արժեքից՝ մրցույթ հայտարարել ու գնումն իրականացնել այդ կարգով։ Իսկ թե այդքան քննադատված ՀՀԿ-ի գրած օրենքներն ինչքանով են ընդունելի ու կիրառելի ներկայիս իշխանությունների համար, դա այլ հարց է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս