
Դանիայի թագավորական տանը զարմացած են Գրենլանդիայի պատճառով Թրամփի այցի հետաձգումից

Դանիայի թագավորական ընտանիքը զարմացած է Կոպենհագեն այցը հետաձգելու ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփի որոշումից: Այս մասին հայտարարել է թագավորական տան ներկայացուցիչ Լինե Բալեբյուն:
Ավելի վաղ Թրամփն իր Twitter-ում գրել է, որ հետաձգում է Դանիա այցն այն պատճառով, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը չի ցանկանում քննակել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի ձեռքբերման իր գաղափարը: Այցը նախատեսված էր սեպտեմբերի 2-3-ը:
«Դա անսպասելի էր: Մենք այլեւս ոչինչ չունեք ասելու այդ հարցի վերաբերյալ»,- մեկնաբանել է այդ որոշումը Բալեբյուն դանիական DR հրատարակությանը: Թրամփի այցը պետք է կայանար Դանիայի Մարգրետե Բ թագուհու հրավերով: Պլանավորված էր, որ թագուհին կընդունի ԱՄՆ-ի նախագահին նրա ուղեւորության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դանիայի թագավորական ընտանիքի անդամները բարեհաճորեն էին վերաբերվել Գրենլանդիան ձեռք բերելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությանը: Օգոստոսի 20-ին այդ մասին հաղորդել է Newsweek շաբաթաթերթը:
Դանիայի Մարգրետե Բ թագուհու զարմիկի՝ արքայազն Վալդեմարի կինը՝ արքայադուստր Անտոնիա Շաումբուրգ Լիպեն, «ձեռքբերման առաջարկությունը» համարել է «հաճոյախոսություն կախարդական Գրենլանդիայի համար, չէ որ սոսկ ցանկալի տարածքներն են ստանում առաջարկություններ»:
Նա նաեւ հավելել է, նշում է հրատարակությունը, որ սառցային կղզու ճակատագիրը պետք է լուծի այնտեղ ապրող ժողովուրդը: Նրա որդին՝ արքայազն Մարիո Մաքս Շաումբուրգ Լիպեն, կիսել է մոր կարծիքը՝ նշելով, որ «(գրենլանդացիների կողմից) ընդունված ցանկացած որոշում, որը հիմնված լինի ավելի լավի վերաբերյալ նրանց պատկերացումների վրա, պետք է պաշտպանվի»: