
«Բարսելոնան» «Յուվենթուսին» առաջարկել է գնել Սուարեսին

«Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի հնարավոր տրանսֆերներ, հաղորդում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնական ակումբը թուրինցիներին առաջարկել է գնել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, բայց այդ տարբերակը չի հետաքրքրել իտալացիներին, քանի որ վերջիններս կենտրոնացած են «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ձեռքբերման վրա:
Քննարկվել է նաև «Յուվենթուսի» կիսապաշտպան Էմրե Ջանի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի փոխանակումը, բայց ակումբներն ընդհանուր հայտարարի չեն եկել երկու խաղացողների արժեքների վերաբերյալ: Երկու ակումբների ներկայացուցիչները քննարկել են նաև պաշտպաններ Դանիելե Ռուգանիի և Խուան Միրանդայի փոխանակումը:
Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 2-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը