Ազարը սպասվածից արագ է վերականգնվում և կարող է մասնակցել սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպմանը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր, և արդեն երկու շաբաթ անց բելիգացին կարող է նորամուտը նշել պաշտոնական խաղում:
Հավանաբար Ազարը կկարողանա մասնակցել Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալի» հետ կայանալիք հանդիպմանը: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ազդրի վնասվածքի պատճառով Ազարը դաշտ դուրս չի գա 3-4 շաբաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը