Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը Հարավային Կորեայում գերազանցել է 1 միլիոնը
Ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Samsung Electronics ընկերության Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: Այս մասին ասված է կորպորացիայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Samsung Electronics-ի տվյալներով՝ օգոստոսի 9-ից երեք առաջատար բջջային օպերատորներ երկրում սկսել են ընդունել նոր առաջատար սմարթֆոնի նախնական պատվերներ, որի վաճառքների մեկնարկը նշանակված է օգոստոսի 23-ին:
«Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել է 2018 թվականին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
6,3 դյույմ էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որն ապահովում է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: