Փաշինյանը կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնար եմ համարում ներկայացնել իր կառավարությունը․ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամն ազատման դիմում է գրել

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ խնդրելով Արայիկ Հարությունյանին և Լևոն Բարսեղյանին՝ ազատել իրեն աշխատանքից, քանի որ անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի և Կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին:

Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին են համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031