«էդ մի տեղը բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ թողեցինք, եկանք տուն, թե չէ հիմա դա էլ էին կապել մեր գլխին». Սեյրան Սարոյանը՝ Մարտի 1-ի մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև BBC-ի ռուսական ծառայության՝ «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հրապարակմանը:

Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որոնցում, ըստ հրապարակման, նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ հայտնի Օգանովսկին:

«Չեմ կարող հավատալ նման բան»,- արձագանքեց նա:

Ապա հիշեց, թե որտեղ են եղել ինքն ու Մանվել Գրիգորյանն այդ օրերին.

«Ուղղակի էդ մարտի մեկի դեպքերի ժամանակ… էդ մի տեղը բախտներս բերեց, որ ես  Մանվելի հետ թողեցինք եկանք տուն, թե չէ հիմա դա էլ էին կապել մեր գլխին, քրքրել էին հիմա մեզ»:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Մանվել Գրիգորյանի հետ զրույց է ունեցել՝ Սեյրան Սարոյանը նշեց.

«Մանվել Գրիգորյանը չի գնացել հանդիպման: BBC-ն ի՞նչ ասեց թե չասեց, էդ օրը բոլորս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երևանում են եղել»:

Հարցին, թե տեղեկություններ ունեցե՞լ է, որ Արցախից զինվորականներ են եկել, Սարոյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ չի կարող խոսել բաների մասին, որոնք չգիտի.

«Հասկացանք, որ էդ ամենի ինչը ֆռցնում են մեր վրեն, թողեցինք, եկանք տուն ու մի շաբաթ վաբշե տնից դուրս չենք եկել»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս