Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որն անցած շաբաթ հոսպիտալացվել էր հետազոտություն անցնելու համար, դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:

«Այո՛, ամեն ինչ կարգին է: Արմեն Բորիսովիչն արդեն տանն է: Հաջորդ շաբաթ պլանավորում Է այցելել թատրոն»,- ասել է Սողոմոնյանը՝ պատասխանելով արտիստի դուրսգրման վերաբերյալ հարցին: Ավելի վաղ, նա ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում է գտնվում կանխարգելիչ հետազոտման համար:

2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մի քանի անգամ, առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երկար ժամանակ չէր հայտնվում հանրության մեջ:

Սակայն օգոստոսի 1-ին Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի հավաք Է անցկացրել, թատրոն, որի ղեկավարն ինքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս