Բաժիններ՝

Գյումրու օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել. տուժածներ չկան

Օգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական Ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս