Կադրերը «Արմենիա» և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներից հոսում են դեպի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարեսկզբին, կառավարության որոշմամբ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերն անցան Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ Մեկ տարվա ընթացքում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը բավականին նորացել է, եւ ամենակարեւորը՝ մեծ թվով նոր կադրեր են գնացել ինստիտուտ։

Հիմնականում այստեղ են տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ Հանրապետական հիվանդանոցից, եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Այս երկու բժշկական կենտրոններն իրենց լավագույն օրերը չեն ապրում, բժիշկներն էլ բարձր չեն վարձատրվում․ կադրերի հոսքի հիմնական պատճառը դա է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031