Բաժիններ՝

Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծում ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսության համար

Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումը, որը պայմանավորված է արտահանձնման վերաբերյալ օրենքն առաջ մղելու փորձերով: Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը:

«Մենք հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, շիտակ ու կներգրավի բնակչության՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր խավերին»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ Լամը դեմ է արտահայտվել անկարգություների ընթացքում ոստիկանության գործողությունները հետաքննելու համար առանձին անկախ հանձնաժողովի ստեղծմանը, ինչը պահանջում են ցուցարարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս