
Հեռուստահաղորդավարը հարվածից ուշագնաց է եղել ֆեմինիստուհիների երթի ժամանակ

Մեքսիկայի ADN 40 ալիքի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսը հարվածից կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասի գրել է Fox News-ը:
Խիմենեսը լուսաբանել է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքները, որոնք այժմ տեղի են ունենում Մեխիկոյում: Մինչ նա խոսում էր խցիկի առաջ, նրան մի քանի անգամ փորձել են հարվածել եւ նրա վրա փայլաթերթիկներ են լցրել: Այնուհետեւ երեխայով մի կին մոտ է վազել հաղորդավարին եւ սկսել բաձրաձայն խոսել նրա միկրոֆոնի մեջ: Դրանից մի քանի վայրկյան անց Խիմենեսին է մոտեցել սպիտակ մարզաշապիկով եւ երկնագույն կեպիով մի մարդ եւ հարվածել նրա դեմքին: Հաղորդավարն ընկել է եւ ուշագնաց եղել, հարձակվողը փախել է:
Nuestro conductor Juan Manuel Jiménez fue agredido en vivo durante la transmisión de la marcha contra la violencia de género. En #adn40 condenamos cualquier forma de violencia
Tu Ciudad #EnTiempoReal con @juanmapregunta | https://t.co/sxuOmdNV9M pic.twitter.com/02g9Xu04El
— adn40 (@adn40) August 17, 2019
Ավելի ուշ թղթակիցն իր Twitter-ում գրել Է, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ որ ինքը դիմել է ոստիկանություն: Մեքսիկայում բողնքներն սկսվել են այն բանից հետո, երբ դեռահաս երկու աղջիկներ գանգատվել են ոստիկանների կողմից բռնաբարության համար: Հարյուրավոր կանայք են դուրս եկել փողոցներ՝ երկու միջադեպերը հետաքննելու պահանջով: