Արծրուն Հովհաննիսյանը՝ դիրքերի բարելավման մասին
                                    Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ԶՈւ-երն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ն չի ուզում շատ բարձրաձայնել և, ինչպես միշտ, գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է։ Փառք Հայոց բանակին»,- գրել է Հովհաննիսյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    