Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Իսրայելի բաց մրցաշարի հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկներ:
Օղակների վարժություն մրցաձևում չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:
Մարզիկներն Իսրայել էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ: