«Այսօրվա խորհրդակցության ելույթի տեքստի մեջ ավելացրեք, որ «ՀՀԿ-ն ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալվեց»». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը ՝ ինքն իր թակարդում.
Հանգստյան օրերի թոհուբոհի մեջ քչերը նկատեցին, որ մեր երկրում այս օրերին կոտրվեցին եւս երկու միֆեր, որոնք անկյունաքարային էին Նիկոլ Փաշինյանը իշխանության համար.
1. Նիկոլ Փաշինյան – ժողովրդի վարչապետ
Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել Ամուլսարի հարցով ոչ թե հկ-ների հետ, ոչ թե ցուցարարների հետ, ոչ թե ջերմուկցիների հետ, այլ յուրային պաշտոնյաների։
Հիշեցնենեք, որ անցած շաբաթ եւս նա հրաժարվեց հանդիպել ջերմուկցիների հետ։ Այսինքն ժողովրդի վարչապետից նա վերածվել է քայլականների վարչապետի։ Դե էլ չեմ ասում էն սիրողական թատրոնի մակարդակի ներկայացումը, որը քայլական պատգամավորները վերջին մի քանի օրերին բեմադրում են ֆեյսբուքում ՝ իրար շեյր անելով ու քոմմենթելով նախորոք պատրաստված տեքստեր։ Ես վաղուց գիտեի, որ Փաշինյանի կոնտորան ֆեյքերով աշխատում է, բայց որ կսկսի ԱԺ պատգամավորներին ֆեյքի տեղ օգտագործել՝ չէի մտածի։
2. Ամուլսարի թույլտվությունը տրամադրվել էր կոռուպցիոն սխեմայով
Մենք մի «հեռվից հայրենիքին մեռնող» ընկեր ունենք՝ Սերժ Թանկյանը… դե նա, որ Հայաստանում տուն էր առնում Արսինե Խանջյանի գոյություն չունեցող տան հարեւանությամբ։ Այս առումով Թանկյանն ու Փաշինյանը նման են՝ սիրում են ստեր, իսկ հիմա արդեն մեգաստեր խոսել։ Մի խոսքով, այ ինքը մի օր առաջ նորից իր հարցազրույցի մեջ ասեց, որ Ամուլսարի գործում կոռուպցիա կա։
Պարոն Փաշինյան, ես հասկանում եմ, որ դուք ռոք երաժշտի պես քաղաքական գործիչ եք ու Ձեզ համար կարեւորը ամբոխի առաջ ելույթներն են, բայց այս պարագայում Դուք երկու տարբերակ ունեք. կամ ասել, որ Թանկյանը ճիշտ է ու հիմա էլ դուք եք «օտկատ» վերցրել Ամուլսարի հարցով, կամ էլ հերքեք աշխարհահռչակ երաժշտի խոսքերը, որը լավ կլիներ միայն երաժշտությամբ զբաղվեր։
Շուրջ 15 ամիս առաջ Փաշինյանը եւ իր թիմը այնպիսի հռետորիկայով էին խոսում Ամուլսարի մասին, կարծես ապացույցներ ունեին, որ այստեղ կոռուպցիոն մեծ սկանդալ կա։ Պարոն Փաշինյանի կառավարությունը հիմա ստիպված է ըմբոշխնել իր իսկ եփած բորշչը. պոպուլիստական ելույթներ չունենայիք, առանց վերլուծելու մեղադրանքներ չհնչեցնեիք եւ գուցե հիմա գոնե այս մի հարցով չափազանցված սպասումներ չլինեին։ Մեր կառավարման օրոք Ամուլսարի շուրջ հասարակական կարծիքի ֆոնը ավելի շուտ դրական էր կամ չեզոք, քան բացասական։
Փաստացի մեկ ու կես տարի հետ իրենց իսկ կառավարության պատվիրած հետազոտությունը հաստատում է մեր կողմից կայացրած որոշումը։ Իհարկե, ինչպես եւ ցանկացած մեգանախագիծ, Ամուլսարը նույնպես ունի բնապահպանական ռիսկեր, բայց այդ ռիսկերը կառավարելի էին ու հաշվարկված։
Մի խոսքով՝ խորհուրդս Նիկոլ Փաշինյանին ու իր ճառագիրներին՝ այսօրվա խորհրդակցության ելույթի տեքստի մեջ ավելացրեք, որ «ՀՀԿ-ն ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալվեց»։ Կամ էլ գնացեք Ձեր սիրած ճանապարհով ՝ ձերբակալեք որեւէ ՀՀԿ-ականի։
Հետաքրքիր է՝ ինչքան ժամանակ հետո կհասկանաք, որ մեզ դրանով չես վախեցնի, իսկ ժողովուրդը այդ մասկի շոուներին արդեն ուշադրություն էլ չի դարձնում։ Մեզ նստացնեք, թե չէ՝ մեկ է պիտի պատասխան տաք, , թե էտ ոնց եղավ, որ ճար ՀՀԿ-ի տված թույլտվության մեջ կոռուպցիա չկար։
Թարգեք “в любой непонятной ситуации ձերբակալի” պրինցիպով պետություն կառավարելը»։
Փաշինյանը ՝ ինքն իր թակարդումՀանգստյան օրերի թոհուբոհի մեջ քչերը նկատեցին, որ մեր երկրում այս օրերին կոտրվեցին եւս…
Gepostet von Hayk Mamijanyan am Sonntag, 18. August 2019