Բաժիններ՝

 «Եկամուտներով «Բավարիան» հետ է մնում «Մանչեսթեր Յունայթեդից»». Հյոնես

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է մյունխենյան ակումբի եկամուտների մասին:

«Այս մրցաշրջանում եկամուտներով «Բավարիան» հետ է մնում «Մանչեսթեր Յունայթեդից» 200 մլն եվրոյով: Հնարավոր է, մի օր Բունդեսլիգա կգան Amazon-ը, Apple-ը, Comcast-ը, Disney-ը, Google-ը կամ Netflix-ը: Սրանք այն ընկերություններն են, որոնք բովանդակություն են ներկայացնում իրենց օգտվողներին:

Երբ նրանք բացահայտեն ֆուտբոլը, այդ ժամանակ մենք կխոսենք տարբեր գումարների մասին: Կես միլիարդ, մեկ միլիարդ, կապ չունի: Այդ ժամանակ մենք կկարողանայինք հասնել այնպիսի բարձունքների, որոնք մենք դեռ չենք կարող պատկերացնել»,- Հյոնեսին է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս