
Թուրքիայի ազգայնական կուսակցապետը կոչ է արել նախկին կուսակիցներին «վերադառնալ իրենց բույնը»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին «վերադառնալ իրենց բույնը»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ որոշ թուրք վերլուծաբանների՝ Բահչելին պատրաստվում է 2023 թվականին կայանալիք ընտրություններին և նախապատրաստական աշխատանքները տանում է ոչ թե իր կուսակցության, այլ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ կազմած «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի համար։
ԱՇԿ-ում կարծում են, որ իրենցից առնաձնացած «Լավ» կուսակցությունը որպես կուսակցություն չի կայացել և ինքնության ճգնաժամ է ապրում։