Բաժիններ՝

Ի՞նչ անուններ կունենան նոր iPhone-ները. արտահոսք

Ըստ երևույթին, Apple-ը որոշել է հրաժարվել հռոմեական թվերից «տասից» հետո և շարունակելու է սովորական համարակալումը:

Պատյաններ արտադրող ESR ընկերությունը հրապարակել է ապագա iPhone-ների կազմի համար նախատեսված պատյանների լուսանկարները, որոնցում երևում են սարքերի նոր անունները, գրում է 9to5mac-ը: Նախկինում առաջարկված բոլոր տարբերակներից սա առավել իրատեսական է թվում:

Այսպիսով, iPhone XS-ի և XS Max-ի հաջորդ տարբերակները կկոչվեն, համապատասխանաբար՝ iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max: Եվ վերջին ժամանակների ամենատարածված Apple սմարթֆոններից մեկը` iPhone XR-ը, կդառնա պարզապես iPhone 11:

Ընկերության ներկայացրած պատյանները շատ նման են այն մակետներին, որոնք նախկինում ցուցադրվել էին՝  որպես նոր սմարթֆոնների արտաքին տեսք: Բոլոր սմարթֆոների հետին մասին առկա է քառակուսի կտրվածք՝ տեսախցիկի համար:

Սովորաբար, աքսեսուարների մասին տեղեկությունները հայտնի են դառնում սմարթֆոնների թողարկումից հետո: Այնպես որ, վաղ է խոսել այս արտահոսքերի 100% հուսալիության մասին:

Apple-ի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին: Վերջերս ճապոնական SoftBank օպերատորի նախագահ Քեն Միյաուչին  պատահաբար հայտարարեց նոր սմարթֆոնների թողարկման ամսաթիվը: Ըստ նրա՝ iPhone 11-ի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ին:

Սակայն, S 13 developer beta 7-ի սքրինշոթերից մեկում երևում է շնորհանդեսի օրը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս