«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները հայտնի կդառնան այսօր
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն օգոստոսի 17-ին կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ համաժողովին կմասնակցի գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին և հեղինակավոր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։