«Չեն հիմնավորում, թե ինչու են ինձ բերման ենթարկել». Սոնա Աղեկյանը դեռ ոստիկանությունում է
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը դեռևս ոստիկանական բաժանմունքում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ոստիկանական բաժանմունքից նշեց Ս. Աղեկյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Աղյուսագործների 86 հասցեում կոյուղագծերի բացակայության խնդրի հետ կապված նա տվյալ հասցեի բնակիչների հետ եկել էր քաղաքապետարանի մոտ, որպեսզի խնդիրը ներկայացնի, սակայն նրան բերման ենթարկեցին։
«Չեն հիմնավորում, թե ինչու են ինձ բերման ենթարկել, ասում են՝ իբրև ոստիկանի օրինական պահանջին չեմ ենթարկվել, սակայն նման պահանջ չի եղել։ Հուսամ՝ երեք ժամը հետո ինձ բաց կթողնեն»,- ասաց նա։
Սոնա Աղեկյանը նաև տեղեկացրեց, որ իրեն արդեն այցելել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն իր հետ կապի մեջ է։
Զվարթ Խաչատրյան