Բաժիններ՝

Մոսկվայում Արման Թաթոյանը քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած և այնտեղ բնակվող հայերի խնդիրները

Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:

Պաշտոնական հայտարարությունը՝ շուտով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031