
«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն գալիք շաբաթից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիա»-ն մրցելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Տոմսերի գները. արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ, արևելյան՝ 1000 դրամ, հյուսիսային, հարավային՝ 500 դրամ: