Շուրջ 3 մլն ուկրաինացիներ կարող են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով. ՌԴ ՆԳՆ
Ուկրաինայի շուրջ երեք միլիոն քաղաքացիներ, որոնք մտնում են արտոնյալ կատեգորիայի մեջ, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան:
«Այն անձանց ընդհանուր թիվը, որոնք կարող են օգտվել (պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նոր կանոններից-ծանոթ. խմբ.) Ուկրաինայի շուրջ 3 միլիոն քաղաքացիներ են»,- ասել է նա:
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը պլանավորում է ավելացնել գերատեսչության միգրացիոն ստորաբաժանումների հաստիքային թվաքակազմը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների կուտակումներից հետո, ասել է Կազակովան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին ստորագրել է հրամանագիր «Հումանիտար նպատակով այն անձանց կատեգորիաների սահմանման մասին, ովքեր իրավունք ունեն դիմելու պարզեցված կարգով ՌԴ-ի քաղաքացիության ընդունման դիմումներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: