Բաժիններ՝

Արայիկ Ղազարյանի եղբայրը և հայրը դեռ Արցախում են, մոր առողջական վիճակն էլ գնահատվում է  բավարար. Եղեգիսի ղեկավար

Ադրբեջանում գտնվող ժամկետային հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի եղբայրը և հայրը դեռ Արցախում են, իսկ հիվանդանոցում գտնվող մոր առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար  այս պահին կատարվում է քննություն:

Դեպքից հետո Ա. Ղազարյանի հայրը և եղբայրը, որը պայմանագրային զինծառայող է, մեկնել են Արցախի Հանրապետություն, իսկ մոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Արայիկ Ղազարյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս որևէ նորություն չունեն։

«Որևէ նոր բան չկա, ամեն ինչ նույնն է»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս