Բաժիններ՝

Կիո Զուրաբչյանը Կոուտինյոյի գործով Փարիզ չի մեկնել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի գործակալ Կիա Զուրաբչյանը հերքել է, որ գտնվում է Փարիզում՝ քննարկելու խաղացողի տեղափոխությունը ՊՍԺ՝ որպես հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադարձի մաս:

«Ես Փարիզում չեմ, ես Լոնդոնում եմ»,- ասել է գործակալը:

27-ամյա բրազիլացու մեկ այլ գործակալ  Ջուլիանո Բերտոլուչին նույնպես հերքել է այդ տեղեկատվությունը՝ հասկացնելով, որ իրենք սպասում են նորություններ Բարսելոնայից:

Մինչ այժմ Կոուտինիոյի գործակալները միայն «Բավարիայից» են առաջարկ  ստացել՝ բրազիլացի ֆուտբոլիստին վարձակալելու և հետագայում գնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիների տեխնիկական քարտուղար Էրիկ Աբիդալը, «Բարսելոնայի» փոխնախագահ Խավիեր Բորդասը և գործակալ Անդրե Կուրին, ով սովորաբար ակումբի բիզնեսն է վարում Հարավային Ամերիկայում, նույնպես մեկնել են Ֆրանսիա:

Հայտնի է դարձել նաև, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար 250 միլիոն եվրո է պահանջում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031