
««Արսենալը» ցանկանում է պայքարել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է նոր սկսված մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:
– Որո՞նք են մրցաշրջանի ձեր նպատակները:
– Իրատեսական: Մենք գոհ ենք խաղացողներից և թիմից: Մենք գիտենք, որ դժվար է լինելու, բայց մեր հավակնությունն ու մոտիվացիան բոլոր մրցաշարերում հնարավոր ամեն ինչ անելն է:
Ամենակարևոր մրցաշարը Պրեմիեր լիգան է: Այն արդեն սկսվել է, և մենք կփորձենք կայունություն գտնել բոլոր 38 հանդիպումներում: Մեր հիմնական նպատակը լավագույն 4-ի մեջ մտնելն է, բայց գիտենք, որ դժվար կլինի: Անցյալ տարի մենք կրճատեցինք տարբերությունները:
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» սկզբում մնացած թիմերից ուժեղ են, բայց մենք ցանկանում ենք նվազեցնել նրանց հետ տարբերությունը և պայքարել նրանց դեմ: Մենք կարող ենք ավելի ու ավելի շատ միավորներ վերցնել նրանց դեմ խաղերում: «Արսենալը» ցանկանում է պայքարել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ:
«Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» ունեն նույն նպատակները, ինչ մենք: Անցյալ տարի մեր միջև միավորների փոքր տարբերություն կար: Սա նոր մարտահրավեր է մեզ և նրանց համար:
Սիրարփի Աղաբաբյան