Բաժիններ՝

 «Կարծում եմ, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները կցանկանային, որ Նեյմարը վերադառնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը կիսվել է իր մտքերով՝ հարձակվող Նեյմարի կատալոնյան ակումբ հնարավոր վերադարձի մասին:

«Ես չեմ խոսում Նեյմարի հետ նրա ապագայի մասին, քանի որ չեմ ուզում նյարդայնացնել նրան: Բոլորը հարցնում են նրան այդ մասին, և ես նրա հետ խոսում եմ շատ այլ բաների մասին:

Չգիտեմ՝ ​​կգնա՞ Նեյմարը, թե՞ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները կցանկանային, որ Նեյմարը վերադառնա, քանի որ Նեյմարը զարմանալի խաղացող է:

Ինձ շատ դուր է գալիս խաղալ նրա հետ Բրազիլիայի հավաքականի համար: Հուսով եմ, որ կկարողանամ հաճույք ստանալ նրա հետ այստեղ խաղալով»,- ասել է  Արթուրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս